Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էրդողանը չի բացառել Թրամփի հետ շփումները

Էրդողանը չի բացառել Թրամփի հետ շփումները
25.12.2017 | 11:50

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի բացառել շփումների շարունակումը Դոնալդ Թրամփի հետ։ «Իհարկե, մենք կարող ենք կապի դուրս գալ Սպիտակ տան ղեկավարի հետ այս կամ այն առնչությամբ։ Սակայն ներկա պահին այս հարցով հստակ որոշում չի ընդունվել»,- ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հետ նոր հանդիպումների ու զրույցների հնարավորությունը։


Թուրքիայի նախագահը նշել է, որ Ֆեթուլլահ Գյուլենի FETО ահաբեկչական հոսանքի կողմնակիցները փորձում են առավելագույնս օգուտ քաղել Աֆրիկայից՝ ակտիվորեն քողարկելով իրենց հանցավոր մտադրությունները մարդասիրական գործունեությամբ և կրթական հաստատություններ բացելով։ Նրա խոսքով՝ նման դպրոցների թիվն օրեցօր աճում է։ Անկարան լի է վճռականությամբ՝ դադարեցնելու շարժման գործունեությունը նաև Աֆրիկյան մայր ցամաքում, նշել է Թուրքիայի նախագահը։

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ